Ջնջի՛ր մեղքերիս բազմությունը, Տե՛ր, և թոթափի՛ր հանցանքներիս դառը մրուրը, պարարի՛ր սիրտս Սուրբ Հոգուդ արբեցմամբ և իմ փշաբեր մարմինը լցրո՛ւ շնորհներով, աճեցրո՛ւ և պտղաբե՛ր դարձրու:
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...